Պատշաճ որակի ապրանքի վերադարձը, եթե այն չի համապատասխանում չափով, գույնով, տեսքով կամ որևէ այլ պատճառով, կատարվում է Սպառողի դիմումի հիման վրա, որն անհրաժեշտ է ներկայացնել ապրանքի գնման օրվանից 14 օրվա ընթացքում:
Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս՝ հետ է վերադարձվում միայն Սպառողի կողմից վճարված ապրանքների արժեքը:
Պատշաճ որակի ապրանքի վերադարձը
Ապրանքի վերադարձի պայմանները
1
Քայլ 1
Ներկայացեք խանութ:
2
Քայլ 2
Ներկայացրեք գնված ապրանքի անդորագրերը:
3
Քայլ 3
Փոխանակեք այն այլ ապրանքի հետ կամ ստացեք գումարը:
ԿԱՐԵՎՈՐ Է։ Պատշաճ որակի ապրանքի վերադարձը հնարավոր է հետևյալ պայմաններով

• Գնման (ապրանքի հանձնման) օրվանից տասնչորս օրվա ընթացքում՝ դուք իրավունք ունեք ապրանքը վերադարձնել կամ դրանք փոխանակել այլ չափերի, ձևի, տեսքի, ոճի, գույների կամ կոմպլեկտայնության նմանատիպ ապրանքի հետ, եթե ապրանքը Ձեզ չի համապատասխանում նշված բնութագրերով:
· Պատշաճ որակի ապրանքների վերադարձը հնարավոր է, եթե ՝
  • ապրանքը չի օգտագործվել,
  • պահպանված է ապրանքի ապրանքային տեսքը
  • պահպանված են ապրանքի սպառողական հատկությունները։
  • Ապրանքի փոխանակման կամ վերադարձման վերաբերյալ Սպառողի պահանջը ենթակա է բավարարման, եթե առկա են ապացույցներ այն՝ տվյալ վաճառողից գնելու վերաբերյալ:
  • Ապրանքների վերադարձը կամ փոխանակումն իրականացվում է առևտրային օբյեկտի աշխատանքային ժամերին։
  • Ապրանքի փոխանակման կամ վերադարձման դեպքում՝ Սպառողը պարտավոր է ապրանքը վերադարձնել սպառողական փաթեթավորմամբ, եթե ապրանքը վաճառվել է այդպիսի փաթեթավորմամբ:
Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձը
Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձը
Ապրանքի վերադարձի պայմանները

• Ոչ պատշաճ որակի ապրանքի իրացման դեպքում, եթե դրա թերությունները վաճառողի կողմից հայտարարված չեն եղել, Սպառողն իրավունք ունի, իր ընտրությամբ, պահանջել՝
- ոչ պատշաճ ապրանքի փոխարինում պատշաճ որակի ապրանքներով,
- ապրանքի գնի համաչափ նվազեցում,
- ապրանքի թերությունների անհապաղ և անհատույց վերացում,
- ապրանքի թերությունների վերացման համար կատարված ծախսերի փոխհատուցում:
• Վերոնշյալ պահանջները ներկայացնելու փոխարեն, Սպառողն իրավունք ունի լուծել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը և պահանջել ապրանքի դիմաց վճարված գումարի վերադարձ:
• Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձը հնարավոր է պայմանով, որ պահպանվել է նշված ապրանքի գնման փաստը և պայմանները հաստատող փաստաթուղթ (օրինակ` դրամարկղային անդորագիր): Եթե ​​ապրանքի գնման փաստը հաստատող փաստաթուղթ առկա չէ, ապա ապրանքի փոխանակումը կամ վերադարձը կկատարվի, եթե Սպառողն ապացուցի ապրանքի ձեռքբերման փաստը տվյալ վաճառողից:
• Վաճառողն ընդունում է ոչ պատշաճ որակի ապրանքը Սպառողից և, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ապրանքի որակի ստուգում, այդ թվում` վերանորոգող կազմակերպության ներգրավմամբ:
• Եթե Սպառողի և վաճառողի միջև վեճ է ծագում ապրանքների թերությունների առկայության և դրանց առաջացման պատճառների վերաբերյալ, ապա վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է ապրանքի փորձաքննություն: Փորձաքննության տեղի և ժամանակի մասին՝ Սպառողը գրավոր կամ բանավոր ծանուցվում է:
Ապրանքի վերադարձի տարբերակները
Ապրանքի վերադարձը FUNDAY
Վերադարձ կատարելու համար Դուք պետք է դիմեք «FUNDAY» խանութի աշխատակիցներին: Դուք պետք է ձեր հետ ունենաք դրամարկղային անդորագիր կամ ապրանքը անմիջապես վաճառողից ձեռք բերելու փաստը հավաստող այլ փաստաթուղթ:
Դրամական միջոցների վերադարձի պայմանները
Բանկային քարտին դրամական միջոցների հաշվեգրման ժամկետները կախված են ստացող բանկի ներքին կանոնակարգերից։ Դրամական միջոցների մուտքագրման ժամկետները մոտավոր կարող են կազմել 3-ից մինչև 5 բանկային օր:
Կանխիկ դրամական միջոցները վերադարձվում են խանութում ապրանքի վերադարձի պահին։